Ամիր Աբդոլլահյան. Սիրիական ճգնաժամը հնարավոր չէ կառավարել առանց փախստականների և պատժամիջոցների հարցը հաշվի առնելու

Armenian Radio 2 views
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է.«Առանց Սիրիայի փախստականների և պատժամիջոցների հարցը հաշվի առնելու, հնարավոր չէ այդ երկրում ճգնաժամը ճիշտ ճանապարհով ուղղորդել»։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիեր Փեթերսոնը, ով Թեհրանում է գտնվում՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները քննարկելու  նպատակով, այսօր  հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Նշելով,որ Սիրիայում ամերիկացի զինծառայողների անօրինական ներկայությունը, ինչպես նաև երկրի վրա Իսրայելի հարձակումները այդ երկրում քաղաքական կարգավորման գործընթացի խափանման  պատճառներն են, Ամիր Աբդոլլահյանն  ընդգծել է Միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից դրան ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը  կայուն որակելով այդ երկրում տիրող իրավիճակը,  ասել է.«Ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկը չի խոսում այս երկրում վարչակարգի փոխվելու մասին»։

Գիեր Փեթերսոնն ընդգծել է Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման  անհրաժեշտությունը։

Add Comments