Մեկնաբանություն- Իրանի ռազմածովային ուժերը՝ աազատ ջրերում անվտանգության պաշտպանները

Armenian Radio 4 views
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ անվտանգության հաստատումը և ծովում նավերին օժանդակելը, ինչպես նաև համակարգի հզորության ցուցադրումը՝ խաղաղության և բարեկամության ուղերձ հղելով, ազատ ջրերում գտնվելու Իրանի նպատակներն են:

Անդրադառնալով հեռավոր ծովերում Իրանի ռազմածովային ուժերի ներկայության նպատակներին՝ ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Շատ տարածքներում Իրանի ներկայության կարևորագույն նպատակներն են ծովային անվտանգություն հաստատելը և ցույց տալ, որ  Իրանն իր հնարավորություններով, հատկապես ծովային ոլորտում, որևէ տարածքում ներկա գտնվելու համար սահմանափակում չունի»:

Նշելով, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերի և ԻՀՊԿ-ի ուժերի միջև ցանկացած գործողություն կատարվում է համադրմամբ, սրտակցությամբ ու համերաշխությամբ, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Այս համադրվածության պատճառով թշնամին անկարող է անապահովություն առաջացնել և ծովային ահաբեկչություն իրագործել»:

Իրանն աշխարհագրական զգայուն դիրքում է.  Իրանի տիրապետության տակ են նաև Կասպից ծովը հյուսիսում, Պարսից ծոցը և Օմանի ծովը հարավում և ռազմավարական Հորմուզի նեղուցը, ինչը ցույց է տալիս, որ Իրանը չափազանց զգայուն և ռազմավարական դիրք է զբաղեցնում Արևմտյան Ասիայում:

Իրանի առևտրի մոտ 90%-ն իրականացվում է ծովով, և մինչ միջազգային ջրերին սպառնում է ահաբեկչությունն ու ծովահենությունը, Իրանի ռազմածովային ուժերի հզոր ներկայությունը թույլ չի տվել թշնամիներին լուրջ խնդիր ստեղծել երկրի տնտեսության ճանապարհին։

Ադենի ծոցում և Բաբ ալ-Մանդեբի նեղուցում ծովահենությունն ակտիվանալով, Իրանի բանակի ռազմածովային ուժերը ռազմանավի և օժանդակ նավի տեսքով նավատորմեր ուղարկեց այդ և այլ տարածքներ: Այդ ժամանակներից մինչ օրս, Իրանի նավատորմը պաշտպանել է հազարավոր իրանական և նույնիսկ ոչ իրանական տարանցիկ նավեր, իսկ մի քանի դեպքերում անմիջականորեն առնչվել է ծովահեններին և փորձել է ազատել առևանգված նավերը:

ԻԻՀ մեծարգո առաջնորդը բազմիցս կարևորել է ռազմածովային ուժերի հզորացումը: Ավելի վաղ, Նոշահր քաղաքի ծովային գիտությունների ֆակուլտետում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իր ելույթում ասել է.«Ռազմածովային ուժերը աշխարհի շատ վայրերում և մեր երկրում ռազմավարական ուժ են համարվում»:

Պատժամիջոցների պայմանում, Իրանի ռազմածովային ուժերը ներքին կարողություններով ու իրանցի մասնագետների միջոցով մեծ նվաճումներ են արձանագրել: Ութ ամիս առաջ, Իրանի ՌԾՈւ 75-րդ ռազմածովային նավատորմը գրանցել է Իրանի պատմության մեջ ամենաերկար նավարկությունը՝ 133 օրվա ընթացքում անցնելով 45000 կիլոմետր։ Այս գործողության շնորհիվ Իրանն առաջին անգամ ռազմածովային ներկայություն ունեցավ Հյուսիսատլանտյան օվկիանոսում և հյուսիսային կիսագնդում և իր առաքելության ընթացքում նրան հաջողվեց հատել Հնդկական, Հարավային Ատլանտյան և Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսները՝ անցնելով 55 երկրների կողքով:

Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժը,  նոր տեսակի նավերով ու սուզանավերով օժտված լինելով, դարձել է խոշոր ռազմածովային ուժ Պարսից ծոցում և Հնդկական օվկիանոսում, ինչը մեծ նշանակություն ունի ազգային շահերի պաշտպանության և պաշտպանական նպատակների իրագործման, ինչպես նաև ծովային ահաբեկչությանը հակազդելու և ծովում խաղաղություն և անվտանգություն հաստատելու գործում:

Add Comments