Անատոլու.Իրանում քրիստոնյաները և հրեաներն ազատորեն կատարում են իրենց կրոնական ծեսերը

Armenian Radio 5 views
Թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված,որում անդրադառնալով Իրանում կրոնական փոքրամասնությունների՝ իրենց կրոնական ծեսերն ու արարողություններն ազատորեն կատարելուն նշել է.«Իրանում ապրում են մեծ թվով քրիստոնյաներ և հրեաներ»:

Թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը կիրակի օրը հրապարակած հոդվածում հերքելով արևմտյան լրատվամիջոցների անհիմն հայտարարությունները, և հղում անելով Իրանցի քրիսոնյայի գրել է.«Նա որպես Իրանի քրիստոնյա քաղաքացի շատ լավ  ու խաղաղ կյանք է վարում Իրանում: Նա եկեղեցու զանգերի ձայնը լսելու, եկեղեցու արարողություններին և մշակութային միջոցառումներին մասնակցելու համար ոչ մի խնդիր չունի: Իրանի մայրաքաղաք Թեհրանում քրիստոնյաներն ունեն բազմաթիվ եկեղեցիներ ու մարզամշակութային միություններ:  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին  քրիստոնյաները ևս գնում են ձմեռպապի, տոնածառ , գունավոր ճրագներ ու զարդեր , քաղցրավենիքներ և  մեծ ուրախությամբ նշում  այս տոները: Իրանում  քրիստոնյաների, հիմնականում հայերի, ինչպես նաև ասորիների, կաթոլիկների, բողոքականների և ավետարանականների թիվը կազմում է մոտ 300  հազարից մինչև 370,000, որոնք ապրում են Իրանի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Թեհրանը, Սպահանը, Շիրազը և Թավրիզը»,ասված  է Անատոլու լրատվական գործակալության հրապարակած հոդվածում:

Իրանցի հրեա քաղաքական գործիչ՝ Սիամաք Մորե Սեդղը,ով երկու անգամ ընտրվել է,որպես Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավոր, այդ մասին ասել է.-«Եվրոպացիների ու մուսուլմանների տարբերությունն այն է,որ մուսուլման ժողովուրդները մշտապես հարգել են այլ կրոնների հետևորդներին»:

Add Comments