Մեկնաբանություն- Պաղեստինը բողոքում է սիոնիստական ​​ապարտեիդի նկատմամբ միջազգային լռության դեմ

Armenian Radio 3 views
Պաղեստինի ԱԳՆ-ն իր հայտարարությունում բողոքել է Իսրայելի ագրեսիայի, հատկապես քաղաքատիպ ավանների կառուցման նկատմամբ միջազգային լռության դեմ, հավելելով, որ Թել Ավիվը ձգտում է ապարտեիդ հաստատել պաղեստինցիների դեմ։

Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները ապարտեիդի ակնհայտ օրինակներ են։ Քաղաքատիպ ավանների կառուցումը, որն իրականացնում է Սիոնիստական ​​ռեժիմը, նույնիսկ առանց հաշվի առնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2334 բանաձևը, Պաղեստինի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդի օրինակներից մեկն է:

Պաղեստինի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Սիոնիստական ​​ռեժիմը մրցում է ժամանակի հետ՝ իրականացնելու իր բնակավայրերի կառուցումն ու գաղութատիրական ծրագրերը պաղեստինյան տարածքներում և մեծ փոփոխություններ մտցնելու Հորդանան գետի Արևմտյան ափի պատմական և իրավական իրականության մեջ, որպեսզի վերջապես փակվեն բոլոր հնարավորությունները Երուսաղեմը կենտրոն ունենալով Պաղեստին պետություն ստեղծելու համար»:

Սիոնիստական ռեժիմը քաղաքատիպ ավաններ կառուցելով, մտադիր է հրեականացնել բռնագրավված տարածքները և փոխել այդ տարածքներում տիրող մշակույթը: Սիոնիստական ռեժիմի կառավարության կազմը օրենքներ է վավերացնում, որոնք ճնշում են այդ շրջաններում ապրող պաղեստինցիներին: Փաստորեն, քաղաքատիպ ավաններ կառուցելիս, Սիոնիստական ռեժիմը բռնագրավվում է պաղեստինցիներին պատկանող բնակարաններն ու հողատարածքները և ցեղային խտրականություն է դրսևորում նրանց նկատմամբ: 

Մինչ այժմ տարբեր միջազգային կազմակերպություններ պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները, հատկապես քաղաքատիպ ավանների կառուցումը, որակել են որպես ապարտեիդ: Human Rights Watch-ը վերջերս հրապարակեց համապարփակ զեկույց, որը ներառում էր ընդարձակ իրավական վերլուծություն, որտեղ եզրակացրեց, որ Սիոնիստական ​​ռեժիմը հատել է պաղեստինցիների դեմ հանցագործությունների պատմական շեմը, և որ Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ ապարտեիդի և ոտնձգությունների տեսքով: Human Rights Watch-ը և իրավապաշտպան այլ խմբերը անդրադարձան մի շարք զարգացումների. Սիոնիստական ​​ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքների շարունակական միացումը Իսրայելին, գրավյալ տարածքներում իշխող օրենքները, որոնք երաշխավորում են հրեաների գերակայությունը. Նաև պաղեստինցիների նկատմամբ սիոնիստական ​​վերահսկողության համակարգի ստեղծումն այդ դեպքերից են:

Նկատի ունենալով այս իրավիճակը՝ Պաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից պաղեստինցիների տների ավերումը, ռասայական մաքրագործումը, պաղեստինցիների նկատմամբ բռնաճնշումն ու հալածանքը և  այդ ծավալապաշտական ​​գաղութատիրական գործողությունների հետևանքները անվանել է ապարտեիդի համակարգի կատարելագործումը Պաղեստինում: հետևաբար միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի դեմ պաղեստինյան տարածքներում իր բոլոր գործողությունները դադարեցնելու համար:

Վերջապես հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ պաղեստինցիները միջազգային հանրությանը կոչ են անում վճռականորեն արձագանքել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, սակայն միջազգային ազդեցիկ կառույցների, հատկապես Անվտանգության խորհրդի և խոշոր տերությունների պասիվությունը պատճառ է դարձել Սիոնիստական ռեժիմն անտեսելով միջազգային սկզբունքներն ու կանոնակարգերը, շարունակի իր հանցագործությունները:

Add Comments