Եմենը 20 անօդաչու թռչող սարքերով և 10 բալիստիկ հրթիռներով հարձակվել է ԱՄԷ-ի վրա

Armenian Radio 10 views
Երկուշաբթի օրը Եմենը 20 անօդաչու թռչող սարքերով և 10 բալիստիկ հրթիռներով հարձակվել է ԱՄԷ-ի տարածքում զգայուն թիրախների վրա:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների կողմից ԱՄԷ-ի խորքում իրականացռած  հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս վեցը վիրավորվել են:

Հաղորդման համաձայն, Աբու Դաբիում ռազմական գործողության արդյունքում այս քաղաքի երկնքում կրակ ու ծուխ է բարձրացել։

Emirates News-ն հաղորդել է, որ  նավթի պահեստների և Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել:

«Աբու Դաբիի Ալ-Մասֆա արդյունաբերական գոտին ԱՄԷ-ի կարևորագույն տնտեսական գոտիներից է, որը թիռախավորվել է Եմենի բանկի կողմից և ունի մեծ թվով արդյունաբերական ընկերություններ, ցուցահանդեսներ և միջազգային ավտոմոբիլային ապրանքանիշերի սպասարկման կենտրոններ»,- գրում է Russia Today-ը։

Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները ետ են մղոել ԱՄԷ-ին կախված վարձկանների հարձակումները Շաբվա նահանգի ալ-Ամալաղա քաղաքում: Գործողության արդյունքում այդ խմբավորման ավելի քան 90 անդամ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Add Comments