Սաուդյան Արաբիայի կործանիչները Սանաայում ռմբակոծել են Եմենի խորհրդարանի շենքը

Armenian Radio 0 views
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի կործանիչները Սանաա քաղաքում ռմբակոծել են Եմենի խորհրդարանի շենքը:

Սաուդյան Արաբիայի ագրեսիվ կոալիցիայի կործանիչներն այսօր առավոտյան Սանաայում   հարձակվել են  Եմենի խորհրդարանի շենքի  վրա։ Սաուդյան Արաբիայի կործանիչները նաև  ռմբակոծել են  Եմենի սպայական ֆակուլտետը:

Հաղորդման  համաձայն՝ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ եմենցիներին հաջողվել է 20 անօդաչու թռչող սարքերով և 10 հրթիռներով հարձակում իրականացնել Արաբական Միացյալ Էմիրությունների  Մուսաֆահ արդյունաբերական տարածքի վրա և մեծ վնաս պատճառել Աբու Դաբիին։

Add Comments