Իրանի բանակի 79-րդ նավախումբը կատաում է իր առաքելությունը Կարմիր ծովում

Armenian Radio 2 views
Իրանի բանակի ռազմածովային ուժերի փոխհրամանատարն ասել է. «Մակրանի ռազմածովային նավահանգստային նավից և նահատակ Բայանդորի անունը կրող կործանիչից բաղկացած 79-րդ նավախումբը ներկա է Կարմիր ծովում և նախանշված ճանապահարին ուղեկցում է Իրանի Իսլամական Հանրապետության նավթատար նավերին»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի բանակի ռազմածովային ուժերի փոխհրամատար ծովակալ Համզե Ալի Քավյանին ասել է.«Իրանի բանակի ռազմածովային ուժերը մշտապես ներկա են միջազգային ծովերում ու ջրերում՝ Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտային գծերի անվտանգությունն ապահովելու  նպատակով  և քայլեր են ձեռնարկում  իրենց առջև դրված նպատակների ու երկրի շահերի ուղղությամբ»։

Անդրադառնալով Պարսից ծոցում տիրող անվտանգության  իրավիճակին, ծովակալ Քավիանին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական   և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայության շնորհիվ, լիակատար անվտանգություն է հաստատվել երկրի ջրային  սահմաններին, Հորմուզի նեղուցում, Մակրանի ափին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում և Կարմիր ծովում: Իրանի ռազմածովային ուժերը ներկ են բոլոր երթուղիներում, որտեղ պահանջում են Իսլամական Հանրապետության շահերը և պաշտպանում են Իրանի ու նրա մեծ ժողովրդի շահերը»:

Add Comments