Աֆղանստաի Քամալ Խան ամբարտակից ջուր է բաց թողնվել դեպի Իրան

Armenian Radio 3 views
Քաբուլում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ Աֆղանստաի Քամալ Խան ամբարտակից ջուր է բաց թողնվել դեպի Իրան:

Քաբուլում Իրանի  փոխդեսպան Սեյեդ Հասան Մորթազավին ասել է. ««Թալիբան»-ի ԱԳՆ պաշտոնակատար Ամիր Խան Մոթաքիի Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և Իրանի ու Աֆղանստանի միջև խորհրդակցությունների արդյունքում, Քամալ Խանի ամբարտակը վերաբացվել է և ջուրը հոսել է դեպի Իրան»:

Նա հավելել է, որ հինգշաբթի օրը  ջուրը կհասնի Իրանի սահմաններին, ինչը մեծապես կօգնի  երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի բնակիչներին։

Քանի որ ջուրն անցնելու է նահանգի  չոր և սակավաջուր տարածքներով, այն կարևոր նշանակություն ունի և օգտագործվում է խմելու, գյուղատնտեսական և արդյունաբերական նպատակներով:

Add Comments