Ռաիսի. Իրան-Ռուսաստան փոխգործակցության նպատակը տարածաշրջանում անվտանգության հաստատումն է

Armenian Radio 1 views
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանի և Ռուսաստանի փոխգործակցությունը նպաստում է տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և կանխում միակողմանիությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Էբրահիմ Ռայիսին, ով այսօր մեկնել է Մոսկվա,   Մեհրաբադ օդանավակայանում, մեկնելուց առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է. «Այցը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով՝  տարածաշրջանային դիվանագիտության խթանման նպատակով»։

Նա հավելել է. «Քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում իր հարևանների, հատկապես՝ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները կարող են խթան հանդիսանալ Մոսկվայի հետ այլ ոլորտներում հարաբերությունների համար»։

Ռայիսին հավելել է. «Իրանը տարածաշրջանում անկախ, հզոր և  ազդեցիկ երկիր է, և Ռուսաստանը նույնպես կարևոր, հզոր ու ազդեցիկ երկիր է»:

ԻԻՀ նախագահը նշել է. «Երկու կարևոր, հզոր և ազդեցիկ երկրների միջև երկխոսությունը կարող է շատ արդյունավետ լինել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական  և տարածաշրջանի առևտրային հարաբերությունների համար»։

Ռայիսին ասել է. «Ռուսաստանն առանցքային դեր ունի ԵԱՏՄ-ում  և այս ուղղությամբ Իրանի համագործակցությունը կարող է արդյունավետ լինել առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցում»։

Նա նշել է. «Երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն ու  միակողմանիությանը հակազդելլը»

Add Comments