Թուրքիայում նավթամուղի վրա պայթյուն է տեղի ունեցել

Armenian Radio 6 views
Երեքշաբթի երեկոյան ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքիայի հարավային Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթամուղի վրա տեղի ունեցած պայթյունի և հրդեհի մասին։

Ականատեսները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել խողովակաշարի վրա էլեկտրական սյունի ընկնելու հետևանքով:

Նավթատարի պայթյունի ու հրդեհի պատճառով փակվել է  Ղահրաման Մարաշ-Ղազի Այնթաբ Գազիանթեփ  ճանապարհը։

Մինչ այժմ որևէ պաշտոնյա չի մեկնաբանել պայթյունը:

Add Comments