Մոհամմեդ Մոխբեր. Իրանի նախագահի այցը Ռուսաստան միջազգային հարաբերությունների ոլորտում տեղի ունեցող փոփոխություններից մեկն է

Armenian Radio 4 views
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալն ընդգծել է.« Նախագահի այցը Ռուսաստան շատ կարեւոր է: Կառավարությունում տեղի է ունեցել լուրջ ր փոփոխություն միջազգային հարաբերություններում»։

Iran Press գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերն անդրադառնալով  Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի Մոսկվա կատարած այցին, ասել է. «Բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել իրանցի պաշտոնյաներին՝ այլ երկրներ մեկնելու համար»:

Մոխբերն ասել է.«Իրանի հարաբերություններն իր հարևանների հետ շատ լավ ընթացք ունեն»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին գլախավորելով բարձրաստիճան պատվիրակության չորեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա: 

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը,  ելույթը ՌԴ Պետդ​ումայում, Ռուսաստանում բնակվող իրանցիների և ռուսգործարարների ակտիվիստների հետ հանդիպումները, Իրանի նախագահի Ռուսաստան կատարած երկօրյա այցի ծրագրերից են։

 

Add Comments