Գեներալ Բաղերի. Իրանն ու Ադրբեջանը զարգացնում են ռազմական համագործակցությունը

Armenian Radio 1 views
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է.«Ադրբեջանի պաշտպանության նախարարի Իրան կատարած այցը միանշանակ կնպաստի երկու երկրների ռազմական հարաբերությունների զարգացմանը և անվտանգության ամրապնդմանը»:

Երեքշաբթի օրը, Ադրբեջանի Պնախարար գեներալ Զաքիր Հասանովի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին լրագրողներին ասել է. «Դրական հանդիպում ունեցա եղբայրական Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, որի ընթացքում ներկայացրեցի հարևանների հետ հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ Բաքվի հետ ռազմական և պաշտպանական հարաբերությունների զարգացման Իրանի  քաղաքականությունը»:

Գեներալ Բաղերին հավելել է. «Ադրբեջանի  պաշտպանության նախարարի Իրան կատարած այցը միանշանակ կնպաստի երկու երկրների ռազմական հարաբերությունների  զարգացմանը և անվտանգության ամրապնդմանը: Երկու երկրների սահմանը լինելու է խաղաղության, բարեկամության, առևտրի զարգացման, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի սահման»։

Վստահություն հայտնելով, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարձրացմանը, Զաքիր Հասանովը հավելել է. «ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետին հրավիրել եմ այցելել Ադրբեջան և հուսով եմ, որ այցը շուտով կկայանա»:

Add Comments