Ուկրաինան զգուշացրել է Ռուսաստանի դեմ հավանական պատերազմի հետևանքների կապակցությամբ

Armenian Radio 8 views
Ուկրաինայի արտգործնախարարը զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ հավանական պատերազմի և այս առճակատման մեջ ԱՄՆ-ի պարտության դեպքում դրա հետևանքները կկրեն Վաշինգտոնը և ԱՄՆ-ի ժողովուրդը։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հարցազրույցում CNN-ը հայտնել է, որ ուկրաինացի պաշտոնյաներն ասում  են, որ պատերազմի հետևանքները  կտարածվեն տարածաշրջանից դուրս:

Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մասին Ուկրաինայի արտգործնախարարն ասել է.«Ես չեմ կարող կարդալ Պուտինի միտքը և չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է դա անել, մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ ամեն ինչ կարող է պատահել»:

Կուլեբան  նախազգուշացրել է Ուկրաինայում ԱՄՆ-ի պարտության մասին՝ ասելով, որ դրա հետևանքները  կտարածվեն պատերազմի առաջին գծից դուրս:

«Եթե ​​ԱՄՆ-ն ​​այստեղ պարտվի, դա հստակ ուղերձ կլինի թշնամիներին և մրցակիցներին, և այդ ուղերձը կլինի այն, որ ԱՄՆ-ն ​​այժմ տարբեր երկիր է, և ԱՄՆ-ի թշնամիները կարող են ագրեսիա իրականացնել, և այդ դեպքում ԱՄՆ-ի   ժողովուրդն է վճարելու դրա հետևանքների համար։

Add Comments