Ողջույն բարեկամ-314

Armenian Radio 9 views
                      ԾՆՆԴԱՎԱՅՐ Առաջին անգամ աշխարհում տեսած Իմ առավոտն է այնտեղ մնացել, Նա, որ բուրում էր իբրև ցորեն հաց Եվ բուրում իբրև գարնան հող ու ցել... Եվ մնացել է առաջին անգամ Աշխարհում տեսած իմ աղբյուրն այն ջինջ, Որից զրնգուն ու անապական Եվ որից պայծառ չտեսա ոչինչ։ Եվ մնացել է լուսեղեն մի ամպ, Եվ մնացել է այնպիսի մի ձյուն, Որ իր բարությամբ ու արդարությամբ Նման էր այնպես մանկության աստծուն։                                    Վահագն Դավթյան

Add Comments