Իրանցի մասնագետները վերանորոգել են F-14 կործանիչը, որը վերանորոգումից հետո երկրի երկնքում թռիչք է իրականացրել:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ օդաչու Համիդ Վահեդին ասել է, որ F-14 կործանիչը 18 տարի չգործարկվելուց հետո վերանորոգվել է Սպահանի Շահիդ Բաբայի 8-րդ ռազմաօդային բազայում: Նա հավելել է որ թշնամիները երբեք չեն մտածել, որ Իրանը կկարողանա վերակառուցել և շահագործել այս ինքնաթիռը, որի սպասարկումը և շահագործումը բարդ են:
Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ F-14 կործանիչը արդեն պատրաստ է կիրառման համար:
Ամիր Վահեդին, նշելով, որ ործանիչի վերանորոգման ընթացքում հազարավոր դետալներ են փոխարինվել կամ վերանորոգվել, հավելել է, որ իրանցի մասնագետներն իրականացրել են բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio