Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հայտարարել է, որ մշակութային ժառանգությունը միասնության և համախմբման կարևորագույն գործոնն է։
Իրանն իր հնագույն քաղաքակրթությամբ, օժտված է եզակի բնական բարիքներով, այդ թվում՝ կլիմայական բազմազանությունը, լեռները, անտառները, անապատները, ծովերը, կղզիներն ու ծովափերը, պատմական վայրերը, սրբավայրերը ինչպես նաև ձեռարվեստի բազմազան արտադրանքներ, ենթամշակույթներ և գիտական հատկապես բժշկության ոլորտում զբաղեցրած դիրքը: Եվ այս ամենի շնորհիվ Իրանը զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից ներառվել է աշխարհի 10 լավագույն երկրների շարքում:
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Էզաթոլլահ Զարղամին ասել է.«Պատմության ընթացքում շատ մարդիկ փորձել են մշակութային ժառանգությունը դարձնել տարաձայնությունների և սահմանազատման աղբյուր, մինչդեռ իրանցի նախնիներից մնացած ստեղծագործություններն ու կոթողները միասնության և միաստվածության խորհրդանիշ են և ոչ նյութական ժառանգությունը՝ բարի խոսքը, լավ միտքը և բարի վարքը հիմնված են Աստծու խոսքի, այսինքն՝ հավատքի, բարեպաշտության և արդար գործերի վրա»: