Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հայտարարել է «Բավար 373» հրթիռային համակարգը երկրի պաշտպանության ստորաբաժանումների օպերատիվ ցիկլին միանալու մասին։
Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, նշելով, որ <Բավար 373> հրթիռային համակարգը լիովին ինտեգրված է պաշտպանական ստորաբաժանումների օպերատիվ ցիկլի մեջ, ասել է, որ այսօր պաշտպանության ուժերի մարտունակությունը բազմապատկվել է։
Նշելով, որ վերջին զորավարժությունում 152 կմ հառավորության վրա <Բավար 373> հրթիռային համակարգը շատ լավ և հաջողությամբ կառողացել է խոցել թիրախները, Սաբահիֆարդը հավելել է.«Մոտ ապագայում կիրականացվի Բավար 373 հրթիռային համակարգի հեռահարությունը մեծացնելու թեստը, որը հպարտության առիթ կհանդիսանա իրանցիների համար»:
Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հստակեցրել է.«Իրանցի մասնագետների ջանքերի շնորհիվ, լիարժեք գործում են ռադարային, հրթիռային և հրետանային և էլեկտրոնային համակարգերը»:
Նա ընդգծել է, որ այսօր Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հետախուզական համակրգը արդիականացվել է և վերահսկում է սահմաններից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա։