Հորմոզգանում երկրաշարժից տուժածներին օգնություն է տրամադրվում

Armenian Radio 1 views
Շաբաթ առավոտյան Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 6,1 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժից հետո տուժած մարդկանց տրամադրվող օգնությունը շարունակվում է։

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորմոզգան նահանգի և Իրանի այլ նահանգների փրկարարական խմբերը բեկորներ են դուրս բերում և ապաստան-վրաններ  տեղադրում Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններում, այդ թվում՝ Սայեհխոշ գյուղում։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին շաբաթ երեկոյան այցելել է Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ և ընդգծել, որ   տուժած շրջանների բնակչության համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները պետք է տրամադրվեն:

Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ այցի ժամանակ ասել է, որ տուժած շրջաններում ստեղծվել է շտապ բուժօգնության կենտրոն։

Իրանի տարբեր շրջանների ողջ ժողովուրդն ու օգնության ուժերը մոբիլիզացվել են Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժածների համար  աղետալի հետևանքները հասարակական և օգնության միջոցով նվազագույնի հասցնելու համար:

Add Comments