Իրանի Պնախարարն այցելել է Ավիացիոն արդյունաբերության կազմակերպություն և ծանոթացել «Յասին» առաջադեմ ուսումնական ինքնաթիռի արտադրության փուլերին

Armenian Radio 7 views
Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Ավիացիոն արդյունաբերության կազմակերպություն և հետևել առաջադեմ ուսումնական «Յասին» ինքնաթիռի արտադրության փուլերին։

Ինքնաթիռը նախագծվել է ռազմաօդային ուժերի և գիտելիքահենք ընկերությունների համագործակցությամբ և կառուցվել  ՊՆ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության կողմից: Նախատեսվում է այն օգտագործել,  որպես ուսումնական ինքնաթիռ՝  ռազմական ինքնաթիռների օդաչուների վերապատրաստման համար։

Իրանի պաշտպանության նախարար,  բրիգադի գեներալ Մոհամմադռեզա Աշթիանին,  Պաշտպանության նախարարության  և Զինված ուժերի աջակցության ստորաբաժանումներ կատարած այցին և գիտահետազոտական ​​և արտադրական նախագծերի իրականացմանը   հետևելուն զուգահեռ, ԶՈՒ ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունում ծանոթացել է   «Յասին» առաջադեմ ուսումնական ինքնաթիռի նախագծման,  արտադրության և կառուցման փուլերին:

Ավիացիոն արդյունաբերության կազմակերպություն կատարած այցի  ընթացքում Իրանի պաշտպանության նախարարն ասել է. ««Յասին» ուսումնական ինքնաթիռի արտադրությունը, որը նախատեսված է օդաչուների վերապատրաստման համար, պահանջում է պաշտպանության նախարարության բոլոր  կառույցների  համագործակցությունը»։

Add Comments