Կոպենհագենում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել

Armenian Radio 0 views
Դանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Կոպենհագենում ժամեր առաջ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս երեքը՝ վիրավորվել են։

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դանիայի ոստիկանությունը իր հաղորդագրությունում հավելել է, որ Կոպենհագենի Ֆիլդս  առևտրի կենտրոնում հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։

Այս հաղորդման համաձայն՝ հրաձգության առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա դանիացի մի երիտասարդի։

Նշվում է, որ Կոպենհագենի Ամագեր շրջանում գտնվող մետրոյի գծերը ժամանակավորապես փակվել են։ Ամագերը Կոպենհագենի ամենաբնակեցված տարածքներից մեկն է։

Դանիայի ոստիկանությունը փակել է Կոպենհագենի Ամագեր շրջանի մուտքի և ելքի ճանապարհները։

Add Comments