ԱՄՆ-ի անկախության օրվա միջոցառումների ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն

Armenian Radio 1 views
Ամերիկյան աղբյուրները հայտնել են Իլինոյս նահանգի Հայլենդ Պարկում ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության մասին։

Առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 31-ը՝ վիրավորվել «Հայլենդ պարկի» տարածքում ԱՄՆ  անկախության օրվա արարողության ժամանակ տեղի ունեցած հրաձգության ժամանակ։

Ըստ Հայլենդ պարկի ոստիկանության՝ այս հրաձգությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի Անկախության օրվա արարողությանը մասնակցող հարյուրավոր մարդիկ պատսպարվել են իրենց կյանքը փրկելու համար։

Ոստիկանության ուժերն այս պահին հսկում են տարածքը։

Հարձակվողի ինքնությունը կամ շարժառիթը և դեպքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել:

Add Comments