Մեկնաբանություն. Իրանական մարդատար ինքնաթիռի վրա հարձակման տարելիցը. ԱՄՆ-ի աններելի հանցագործությունը

Armenian Radio 1 views
Հուլիսի 3-ին, Ամերիկյան Vincennes նավից իրանական ուղւևորատար ինքնաթիոի հրթիռով ոխցման տարելիցն է: Օդանավը թռիչք էր իրականացնում Իրանի Բանդար Աբասից Դուբայ։

1988թ. հուլիսի 3-ին կործանված ինքնաթիռի բոլոր 290 ուղ7որները, այդ թվում՝ 66 երեխa և 53 կիn, նահատակվեցին: Օդանավի ուղևորներից  254-ը իրանցիներ էին, տասներեքը` Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, տասը` հնդիկ, վեցը` պակիստանցի, վեցը` Հարավսլավիայի, մեկը` իտալացի:

Ինքնաթիռի կործանումից հետո ամերիկյան իշխանությունները հակասական պատճառներ բերեցին  այս աններելի հանցագործությունն արդարացնելու համար, և փորձեցին ձևացնել, որ այս թշնամական գործողությունը սխալի հետևանք էր: Սակայն հաշվի առնելով, որ Vincennes ռազմանավը հագեցած էր ամենաառաջադեմ ռադիոտեղորոշիչ համակարգերով և համակարգչով, ինչպես նաև նույնականացման սարքերով և որ թռիչքն իրականացնող ինքնաթիռի տեսակը հաստատվել էր,  սխալի հնարավորություը բացառվում է և այս գործողությունը թշնամական է արարք է եղել։

Ամերիկացիները հիմնավոր պատճառաբանություն չներկայացրեցին ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ արձակելու  համար: Սկզբում հայտարարվեց, որ ինքնաթիռը եղել է ռազմական, հետո նշվեց, որ այն գտնվել է օդային միջանցքից դուրս: Սակայն երբ  Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հաստատեցին որ օդանավի երթուղին հաստատված է եղել, ամերիկացիները հայտարարեցին, որ այն շփոթել են F14 կործանիչի հետ։ Հատկանշական է, որ ամերիկյան նավի հրամանատարն ավելի ուշ պարգևատրվեց արիության մեդալով:

ԱՄՆ-ն մարդու իրավունքների ոտնահարման երկար պատմություն ունի: Այդ երկրի ուղղակի ու անուղղակի աջակցությունը մարդու իրավունքները խախտող ռեժիմներին, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմին, հնարավոր չէ  թաքցնել հանրությունից:

Բացի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ICAO), Իրանը բողոքի դիմում է  ներկայացրել նաև   Հաագայի Արդարադատության միջազգային դատարան, սակայն ամերիկյան քաղաքական ճնշման ազդեցության տակ, տեխնիկական զննում անցկացնելու և Անվտանգության խորհրդին ճանապարհ ցույց տալու փոխարեն,  ICAO միայն ափսոսանք հայտնեց դեպքի կապակցությամբ և ցավակցություն՝ զոհերի ահրազատներին:

Հարձակման նպատակները քննարկելիս պետք է անդրադառնալ Իրանին Սադդամի ռեժիմի պարտադրած պատերազմին, որը տեղի ունեցավ  ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ։ Սակայն պարտադրված պատերազմի պայմաններն ու ընթացքը ձեռնտու չէին ամերիկյան իշխանություններին։

Ամերիկյան իշխանություններն ի սկզբանե կարծում էին, թե շատ կարճ ժամանակում կհասնեն իրենց նպատակներին, սակայն Իրանի   դիմադրությունը և պատերազմի ճակատներում իրանցի մարտիկների բազմաթիվ հաղթանակները խոչընդոտեցին այդ նպատակի կատարմանը։ 

Արդյունքում, Ուիլյամ Ռոջերսի հրամանատարությամբ Vincennes ռազմանավը լքեց Սան Դիեգոյի նավահանգիստը՝ իրաքյան տանկերներին Պարսից ծոցի ջրեր ուղեկցելու համար: Եվ 1988 թվականի հուլիսի 3-ին նավից արձակված հրթիռը խոցեց իրանական օդանավը, սպանելով 290 հոգու:  Այս ոճրագործությունը տեղի ունեցավ Պարսից ծոցն ապակայունացնելու,  հիմնականում նավթային եկամտից կախված Իրանի տնտեսական հզորությունը թուլացնելու, ինչպես նաև Իրանի դեմ պարտադրված պատերազմում Սադդամի վարչակարգին օգնելու նպատակով։

Պարսից ծոցում մարդատար ինքնաթիռի խոցումը հրթիռով և քաղաքացիական ուղևորների նահատակությունը պատմության աններելի ողբերգություններից է, հավերժական ամոթ մարդու իրավունքների պահանջատերերի համար և խորը վերք աշխարհի ազատ մարդկանցից սրտերում։ Այս հանցագործությունն ապացուցում է, որ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանի ահաբեկչության դեմ պայքար և հավակնորդ ԱՄՆ-ն ​​ինքն  է մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողներից և ահաբեկչության գլխավոր աջակիցներից մեկը։

Add Comments