Իրանցի երեխան՝ աշխարհի ամենաուժեղ երեխան

Armenian Radio 1 views
6-ամյա իրանցի երեխա Քիան Ռաշիդին նվաճել է աշխարհի ամենաուժեղ երեխայի կոչումը։

Սպորտային ռեկորդների համաշխարհային կազմակերպության (IMARO) հիմնադիր և ղեկավար Համիդ Քոլիզադեն  Ալ-Շաթար քաղաքում ամսնակյցել է միջոցառմանը, որի ժամանակ Քիան Ռաշիդին բարձրացրել է 95 կիլոգրամ քաշով ծանրությունը և արժանացել   աշխարհի ամենաուժեղ երեխայի կոչմանը:

Քիան Ռաշիդին  արտասովոր ուժ ունի: Այդ մասին տեղեկացնելով  Իրանի Լոռեստանի համալսարանական սպորտի ղեկավար Մոհամմադ Ռեզա Սեփովանդին, երեխայի  ընտանիքը փորձել է զարգացնել նրա կարողությունները:

Քիան Ռաշիդին Սեպահունդի հսկողությամբ մարզվելուց հետո մասնակցել է ուժային եռամարտի մրցումների և կարողացել է բարձրացնել 95 կիլոգրամ ծանրություն։

Քիան Ռաշիդին երազում է դառնալ աշխարհի չեմպիոն, ինչպես իրանական ծանրամարտի լեգենդ Հոսեյն Ռեզազադեն։

Add Comments