ՀԴԲ-ն Թրամփի առանձնատունը խուզարկելու ժամանակ առգրավվել է մի քանի հազար գաղտնի փաստաթուղթ

Armenian Radio 2 views
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի հայտարարությամբ հաստատել և դատապարտել է ՀԴԲ գործակալների մուտքը Ֆլորիդայի Մար Լագոյի իր առանձնատանը անցկացված խուզարկությունը:

ԱՄՆ նախկին նախագահը հաստատել է, որ ՀԴԲ-ն խուզարկություն է անցկացրել իր տանը: 

TRUTH սոցիալական ցանցում արած գրառման մեջ Թրամփը հաստատել է, որ  Ֆլորիդայում գտնվող իր տունը խուզարկվել է, հավելելով. «Այս օրերը մութ օրեր են: մեր երկիրը... Նրանք նույնիսկ ջարդեցին իմ սեյֆը».

Թրամփն  նշել է. «Այս գործողությունը հարձակում է ծայրահեղ ձախ դեմոկրատների կողմից, ովքեր կտրականապես չեն ցանկանում, որ ես առաջադրվեմ 2024 թվականի նախագահական ընտրություններում»։

Նա հավելել է. «Նման հարձակումներ կարող են լինել միայն ձախողված երկրներում և երրորդ աշխարհում, և ցավոք, ԱՄն-ն  ​​այժմ դարձել է այդ երկրներից մեկը և աննախադեպ մակարդակով կոռումպացված է»։

Նախկին նախագահը չի հայտնել, թե ինչու են ՀԴԲ գործակալները մտել իր նստավայր, սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ՀԴԲ-ն փնտրում է Սպիտակ տնից դուսր բերված, այդ թվում նաև գաղտնի փաստաթղթեր:

Add Comments