Իրանական «Խայամ» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել

Armenian Radio 5 views
Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից, «Սոյուզ» արբանյակակրով, հաջողությամբ տիեզերք է արձակվել իրանական «Խայամ» արբանյակը:

Վերջին չորս տասնամյակում Իրանը շարունակական քայլեր է ձեռնարկել տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ու զարգացման ուղղությամբ:

Թեև Արևմուտքը տարբեր տեսակի պատժամիջոցներով փորձել է կանխել տնտեսական և գիտական ​​առաջընթացը, ներառյալ Իրանի տիեզերական արդյունաբերության զարգացումը, սակայն չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել տիեզերական և տիեզերքին առնչվող մի շարք տեխնոլոգիաներ, որոնք մեծ հաջողություն են երկրի համար։

Իրանի Իսլամական Հանրապետության «Խայամ»  արբանյակը, երկրի դրոշի հետ միասին, արձակվել է «Սոյուզ» արբանյակակրով:

«Խայամ» արբանյակը կշռում է 600 կգ և տեղադրվել է Երկրի 500 կմ ուղեծրում։

Add Comments