Հոսեյնական սգավորների վրա Նիգերիայի անվտանգության ուժերի հարձակման հետևանքով սպանվել է վեց մարդ

Armenian Radio 2 views
Երկուշաբթի օրը Նիգերիայի ժողովուրդը Աշուրայի կապակցությամբ սգո երթ և միջոցառումներ է կազմակերպել երկրի տարբեր քաղաքներում։ Զարիա քաղաքում առնվազն 6 մարդ է զոհվել երկրի անվտանգության ուժերի հարձակման և ժողովրդի վրա կրակոցների հետևանքով։

Անցած տարիներին ևս Նիգերիայի անվտանգության ուժերի կողմից հոսեյնական Աշուրայի սգո արարողությունների ժամանակ բռնություն էր կիրառվում սգավորների վրա: Այդ բռնությունների հետևանքով սպանվել են տասնյակ շիաներ և իսլամի մարգարեի գերդաստանի հետևորդներ:

Add Comments