Իրանական Խայամ արբանյակի առաջին ազդանշանները հասել են երկիր

Armenian Radio 1 views
Խայամ արբանյակի առաջին հեռաչափական տվյալները ստացվել են Իրանի տիեզերական կազմակերպության Մահդաշտի տիեզերակայանում։

Երեքշաբթի օրը, Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից «Խայամ» արբանյակը արձակվել է երկիր մոլորակից 500 կմ հեռավորությամբ ուղեծիր:

Արբանյակը կշռում է 600 կգ, և նրա առաքելությունն է դիտարկել և ստանալ արբանյակային հրամաններ և ուղարկել տվյալներ Իրանի տիեզերական կազմակերպության Մահդաշտ կայան:

«Խայամ» արբանյակը հաջողությամբ արձակվել է Բայկոնուր բազայից Թեհրանի ժամանակով ժամը 10:22-ին «Սոյուզ» արբանյակակրով, և այն ուղեծրային փոխանցման բլոկով տեղափոխվում է իր վերջնական ուղեծիր, այսինքն՝ 500 կմ ուղեծիր:

Վերջին չորս տասնամյակում Իրանը շարունակական և առաջադեմ քայլեր է ձեռնարկել տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում։

Add Comments