Իրանի ծանրամարտի կանանց հավաքականը նվաճել է առաջին ոսկին

Armenian Radio 3 views
Իրանի կանանց ծանրամարտի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ, 81 կգ քաշային Սեյեդա Էլհամ Հոսեյնին, Իսլամական երկրների համերաշխության խաղերում պոկում վարժության մեջ նվաճել է մեկ ոսկե, իսկ երկամարտում՝ երկու բրոնզե մեդալ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Հոսեյնին  պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 95 կգ ծանրաձող:  Հաջորդ մոտեցման ժամանակ նա  առանց խնդրի բարձրացրել է 100 կգ ծանրաձողը և  նվաճել ոսկե մեդալը։

Երկամարտում, առաջին մոտեցման ժամանակ մարզուհին բարձրացրել է 117, երկրորդ մոտեցման ժամանակ՝ 123 կիլոգրամ, նվաճելով երկամարտում բրոնզե մեդալ, իսկ ընդհանուր հաշվարկում՝ երրորդ տեղը։

Առաջին տեղը զբաղեցրել է թուրք մարզուհին, երկրորդրը՝  ղազախ:

Add Comments