Վոլեյբոլի աշխարհի առաջնություն 2022 - իրանական վոլեյբոլի ծանր և արժեքավոր հաղթանակն Արգենտինայի նկատմամբ

Armenian Radio 16 views
Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության առաջին խաղում 3:2 հաշվով առավելության հասավ Արգենտինայի նկատմամբ:

2022 թվականին վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի 20-րդ առաջնությունն անցկացվում է 24 թիմերի մասնակցությամբ։

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը Սլովենիայի Լյուբլյանայում ընթացող այս մրցաշարում առաջին խաղում ուժերը չափեց Արգենտինայի հավաքականի հետ և կարողացավ հաղթել 3-2 հաշվով:

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականն այս մրցաշարի նախնական փուլում երկուշաբթի օրը կհանդիպի Եգիպտոսի, իսկ չորեքշաբթի՝ Հոլանդիայի հետ:

Add Comments