ԻԻՀ առաջնորդն այցելել է սրբազան Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարան

Armenian Radio 1 views
ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ ու մասնակցությամբ, Մաշհադ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարանում անցկացվել է հատուկ արարողություն:

 khamenei.ir կայքի հաղորդմամբ՝ կորոնավիորւսային սահմանափակումների թուլացումից հետո, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ  այաթոլլահ Խամենեին սուրբ Մաշհադ կատարած այցի ժամանակ մասնակցել է Իմամ Ռեզայի դամբարանում տեղի ունեցած հատուկ կրոնական արարողությանը: 

Արարողությանը մասնակցել են նաև սրբավայրի մի խումբ սպասավորներ և գիտնականներ:

Արարողության ընթացքում ներկաները կարդացել են այաներ Ղուրանից  և հիշել մոհարրամ ամսի վերջին օրերին մարգարեի գերդաստանի անդամների կրած տառապանքները:

Add Comments