Իսլամական Իրանն այսօր սգում է աշխարհի շիաների ութերորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցը:
Սեպտեմբերի 27-ին աշխարհի շիաների ութերորդ իմամ Ռեզայի նահատակության տարելիցն է:
Իսլամական Իրանի ժողովուրդն ամեն տարի իմամ Ռեզայի նահատակության տարելիցի օրն այցելում է սրբավայրեր, մզկիթներ, Մաշհադում գտնվող իմամ Ռեզայի և Ղոմում գտնվող Հազրաթ Մասումեի դամբարաններ:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպությունն իմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում բոլոր մուսուլմաններին և աշխարհի ազատախոհներին: