Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Աֆրիկայի չեմպիոնի հետ

Armenian Radio 0 views
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստական ​​երկրորդ խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Աֆրիկայի չեմպիոնի հետ

Իրան-Սենեգալ նախապատրաստական ​​հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն երկրորդ խաղակեսում երկու թիմերի հաջորդական գոլերի և Փուր Ալի Գյանջիի սխալից հետո, խաղի արդյունքը փոխվեց 1:0 հօգուտ Սենեգալի:

 65-րդ րոպեին Էհսան Հաջ Սաֆիի փոխանցման  և Սարդար Ազմունի գլխի հարվածով կատարված գոլի արդյունքում, խաղի արդյունքը հավասարվեց:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր նախորդ նախապատրաստական ​​խաղում 1-0 հաշվով հաղթանակ էր տարել Ուրուգվայի նկատմամբ։

Add Comments