Այաթոլլահ Ռայիսին Սաադ Աբադ համալիրում դիմավորել է Փաշինյանին

Armenian Radio 1 views
ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, երեքշաբթի առավոտյան, Սաադ Աբադ համալիրում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս արարողության ժամանակ ԻԻՀ  և Հայաստանի Հանրապետության օրհներգերը հնչելուց հետո, երկու երկրների ղեկավարներն այցելել են Սաադ Աբադի տարածքում գտնվող հանդիսությունների ստորաբաժանումը, այնուհետև ներկայացրել են բարձրաստիճան պատվիրակությունների անդամներին: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո սկսվեց Իրանի իսլամական նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպումը։ Այս հանդիպման շրջանակում, նախատեսված է երկու երկրների քաղաքական և տնտեսական պատվիրակությունների հանդիպումը, որոնք կքննարկեն երկկողմ և Թեհրանի ու Երևանի միջև համագործակցության հարցեր։

Հայտարարված մյուս ծրագրերից են Իրանի և Հայաստանի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, և այաթոլլահ Ռայիսիի ու Փաշինյանի մամուլի ասուլիսը։

Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրի պաշտոնատարների միջև համագործակցության մի քանի փաստաթղթերի ստորագրումը և վերջում Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը պատասխանելու են լրագրողների հարցերին:

Add Comments