Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել իրանցի մարզիկների հաղթանակի կապակցությամբ

Armenian Radio 0 views
Իրանի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականը միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում հաղթելով Բրազիլիային, դարձել է չեմպիոն:

Նույն օրն աշխարհի գավաթի չեմպիոն է դարձել նաև Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ հաղթելով Ադրբեջանի հավաքականին:

ԱՄԷ-ում կայացած լողափնյա ֆուտբոլի 2022թ միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում, 2-1 հաշվով հաղթելով Բրազիլիայի հավաքականին, Իրանի ազգային հավաքականը դարձել է մրցաշարի չեմպիոն։

Իրանի հավաքականն այս մրցաշարում Ռուսաստանի հավաքականի հետ միասին, չորս հաղթանակով, համարվում են մրցաշարի լավագույն թիմերը:

Եզրափակիչ խաղում Իրանի գոլերը խփել են Մուհամմադ Ահմադզադեն և Մոհվեդ Մոհամմադփուրը։  2021թ., մրցաշարի առաջինից երրորդ տեղերը զբաղեցրել էին համապատասխանաբար Ռուսաստանի, Իրանի և Սենեգալի հավաքականները:

Հաղթանակի կապակցությամբ հավաքականին ուղված շնորհավորական ուղերձում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ այս հաղթանակը սպորտային ասպարեզում Իրանի ուժի հերթական ցուցադրությունն էր:

Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը, որին մասնակցել են Իրանի, Թուրքիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի  և աշխարհի հավաքականներն, Իրանի հավաքականը, եզրափակիչ խաղում հաղթելով Ադրբեջանին, դարձել է չեմպիոն:

Այս կապակցությամբ շնորհավորական ուղերձում, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ այս հաղթանակը սպորտում իարնցի երիտասարդների հնարավորությունների խորհրդանիշն է: Նա բարձր է գնահատել մարզիչների, տեխնիկական անձնակազմի և  հավաքականի անդամների ջանքերը, ովքեր բարձր են պահել  Իրանի անունը: .

Add Comments