Այսօր պարսից նորագույն պոեզիայի հիմնադիր՝ Նիմա Յուշիջի ծննդյան օրն

Armenian Radio 2 views
Այսօր շաբաթ իրանական աբան ամսի 21-ը, պարսից նորագույն պոեզիայի հիմնադիր՝ Նիմա Յուշիջի ծննդյան օրն է:

Նիմա Յուշիջը, բուն անունով Ալի Էսֆանդիարին ծնվել է 1895 թվականի նոյեմբերին Իրանի հյուսիսային Ալբորզ լեռան  մոտ գտնվող Յուշ շրջանում: Նա վախճանվել է  1960 թվականի հունվարին և թաղվել է իր ծննդավայրում: 

Իրանական 1301 թվականի դեյ ամսին Նիմա Յուշիջը գրել է «Առասպել» բանաստեղծությունների ժողովածուն և իր բանաստեղծությունները ստորագրել «Նիմա» անունով։

Որպես նպատակասլաց և ստեղծարար բանաստեղծ, Նիմա Յուշիջի  արվեստը կլանել է իր դարաշրջանի հասարակական և փիլիսոփայական մտքի էությունը և  այն կապել է աշխարհի պոեզիայի հետ:

Նիմայի  նոր պոեզիան նոր ճանապարհներ բացեց բանաստեղծների համար և ազդեց ամբողջ գրական հոսանքի վրա։

Add Comments