ԱՄՆ-ի բանակը գողանում է Սիրիայի ցորենը և նավթի պաշարները

Armenian Radio 0 views
Ամերիկյան օկուպացիոն ուժերը գողացել են ցորեն և նավթ տեղափոխող 94 բեռնատար և այդ բեռը ապօրինի անցումներով տեղափոխել Հյուսիսային Իրաք։

Շաբաթ օրը սիրիական պետական ​​լրատվական գործակալության (ՍԱՆԱ) հաղորդման համաձայն, տեղական աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան օկուպացիոն ուժերին պատկանող սև նավթի բեռներով 30 տանկեներ հատել են «Ալ-Վալիդ» ապօրինի անցումը դեպի Իրաք։

Տեղական աղբյուրներն ընդգծել են, որ ալ-Սուվեյդիա հանքավայրերից գողացված նավթի ևս 44 տանկերներ Իրաք են տեղափոխվել Ալ-Մահմուդիե ապօրինի անցակետով:

Նշված աղբյուրները SANA-ին հայտնել են, որ ամերիկյան օկուպացիոն ուժերը Սիմալկա սահմանային անցակետով հյուսիսային Իրաք են տեղափոխել նաև սիրիական գողացված ցորեն տեղափոխող 20 բեռնատարներ։

Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ երկրի արևելքում և հյուսիս-արևելքում գտնվող այս աշխարհազորայիններն ու ամերիկացիները այլ նպատակ չունեն, քան նավթը թալանել, և ապօրինի ներկայության ունենալ Սիրիայում:

Add Comments