Բենզինի թանկացման նախօրեին Ֆրանսիացիները ներխուժել են լցակայաններ

Armenian Radio 3 views
Ֆրանսիայում բենզինի թանկացման ֆոնին, այս երկրի քաղաքացիները ներխուժել են լցակայաններ՝ ավելի մեծ զեղչով բենզինաբաքը լցնելու համար։

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի լցակայաններում զեղչից օգտվելու վերջին օրն էր, իսկ կառավարության 30 ցենտ մեկ լիտրի դիմաց սուբսիդավորումը չորեքշաբթի օրը կնվազի մինչև 10 ցենտի։ Այս իսկ պատճառով՝ երեքշաբթի օրվանից բազմաթիվ վարորդներ ներխուժել են բենզինալցակայաններ։

Չորեքշաբթի օրվանից Ֆրանսիայում բենզինի գները զգալիորեն աճել են և Ֆրանսիայի քաղաքացիներն ասում են, որ բենզինալցակայաններում գերբեռնվածությունն իրոք անհանգստացնող է:

Add Comments