Իրանը լուսանկարներում- Զաֆրանի բերքահավաքը Գոլեստանում

Armenian Radio 2 views
Իրանի հյուսիսում գտնվող Գոլեստան նահանգը զաֆրանի մշակման կենտրոններից է։ Գոլեստան նահանգում զաֆրանի բերքատվությունն ամենաբարձրն էէ 15-ից 20 կիլոգրամ մեկ հեկտարից: Իսկ Իրանում ընդհանուր առմամբ բերքատվությունը կազմում է մեկ հեկտարից միջինը 6 կգ զաֆրան: Գոլեստանի զաֆրաննը նաև ամենաորակյալն է Իրանում՝ բույրի և գույնի տեսակետից:

Գոլեստան նահանգում զաֆրանի մեծ մասը մշակվում է Ազադշահր քաղաքում և Վամենան գյուղում՝ 420 հեկտար տարածքում: Ներկայումս Վամենան գյուղում 1000 տնտեսություն ուղղակիորեն զբաղվում է զաֆրանի մշակմամբ։

Զաֆրանի բերքահավաքը սկսվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և ակնկալվում է, որ այս տարի Ազադշահր քաղաքում կհավաքվի մոտ 2500 կգ զաֆրան։

Իրանն աշխարհի երկրների շարքում զաֆրանի ամենամեծ արտադրողն է և ունի այս ռազմավարական արտադրանքի արտահանման ամենամեծ ծավալն աշխարհում։

Add Comments