Հայաստան է արտահանվել Իրանական Tara մակնիշի ավտոմեքենայի երկրորդ խմբաքանակը

Armenian Radio 1 views
«Իրան Խոդրո» ընկերության արտահանման և միջազգային կապերի գծով փոխնախագահը հայտարարել է, որ Հայաստան է արտահանվել Tara մակնիշի ավտոմեքենայի երկրորդ խմբաքանակը:

Ամիր Աբբաս Ֆարնուդին ասել է. «Հայաստանի նոր ներկայացուցչի հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա մարտին, իսկ սեպտեմբերին այդ երկիր է արտահանվել մեքենաների առաջին խմբաքանակը, որը ներառել է ավտոմատ փոխանցման տուփով Tara և Dena+ մոդելները»: Անդրադառնալով հայկական կողմի հետ ընկերության համագործակցությանը, Ֆարնուդին ասել է, որ ապագայում «Իրան Խոդրո» արդյունաբերական խմբի նոր արտադրանքները նույնպես կարտահանվեն Հայաստան։Նա նշել է, որ ներկայումս քննարկվում է նաև ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցը:

 

Add Comments