Բռնագրավված Երուսաղեմում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով 18 սիոնիստ է վիրավորվել

Armenian Radio 0 views
Եբրայալեզու աղբյուրները հաղորդել են, որ բռնագրավված Երուսաղեմում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով 18 սիոնիստ է վիրավորվել:

Հաղորդվում է, որ Երուսաղեմում տեղի է ունեցել երկու պայթյուն: Առաջինը որոտացել է կենտրոնական ավտոկայանում և տուժել է 10 սիոնիստ, որոնցից երկուսի վիճակը շատ ծանր է։
Ըստ այս հաղորդման՝ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Ռամոտ խաչմերուկում և դրա հետևանքով վիրավորվել է երկու սիոնիստ, որոնց վիճակն ըստ բժշկական աղբյուրների՝ ծանր է։
Հաղորդվում է, որ ավտոկայանում պայթել է պայուսակում տեղադրված ռումբ: Որոշ աղբյուրներ հայտնում են  պայթյունի հետևանքով երկու սիոնիստների մահվան մասին։
Սիոնիստական ռեժիմի հեռուստաընկերությունը հաղորդել է, որ օկուպացված Երուսաղեմում այսօր տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, որոնցից չորսի վիճակը ծանր է։

Add Comments