Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Մեր իսկական պայքարը համածխարհային իմպերիալիզմի դեմ է

Armenian Radio 0 views
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը աշխարհազորայինների օրվա կապակցությամբ «Բասիջ»-ի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հիմնական պայքարն ու հակամարտությունը համաշխարհային իմպերիալիզմի դեմ է»։

Հինգ միլիոն աշխարհազորայինների անդամներ ամբողջ երկրից մասնակցել են այս ծրագրին ուղիղ և վիրտուալ հաղորդակցության միջոցով: Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր շաբաթ հարյուրավոր աշխարհազորայինների անդամների հետ հանդիպման ժամանակ Բասիջի ստեղծումը համարել է Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի կարևորագույն և մեծագույն նախաձեռնություններից մեկը։ Նա ասաց. «Այսօր Իրանի չարագործների ամենակարևոր ձևը կեղծիքն ու սուտն է, որպեսզի տիրելով ուղեղներին հասնեն իրենց նպատակներին։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «Վերջին դեպքերում աշխարհազարայինները եղել են ասպարեզում, որպեսզի ժողովուրդը չտուժվի խռովարարների ու մոլորված կամ վարձկան տարրերի առաջ

Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանը նավթի, էներգիայի և բնական պաշարների հիմնական կենտրոնն է և Արևելքի ու Արևմուտքի միջև կապի չորս ուղիները, և դրա հիման վրա այս տարածաշրջանում ստեղծվել է կեղծ Սիոնիստական ​​ռեժիմը, որպեսզի Արևմուտքը տարածաշրջանի ռեսուրսները  թալանելու, պատերազմ և պառակտում ստեղխելու համար տարածաշրջանում ունեն բազա:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծելով, որ Արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանի ամենակարևոր և զգայուն կետը Իրանն է նշել է.«Ըստ այդմ, սկզբում բրիտանացիները, իսկ հետո ամերիկացիները հատուկ ներդրում կատարեցին, հատկապես Իրանում վարձկանների համար, որպեսզի լիակատար տիրապետություն ունենան»։

Նա ընդգծել է՝ սկզբում ասում են դադարեցնել 20 տոկոս հարստացումը, հետո պահանջում են 5 տոկոս հարստացում, հետո ամբողջ միջուկային արդյունաբերությունը, հետո պահանջում են փոխել սահմանադրությունը և փակվել սահմանների հետևում և փակել պաշտպանական արդյունաբերությունը։

Զանջանի բասիջյանների վիրտուալ հանդիպումը Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ

Այաթոլլահ Խամենեին ասել է. «ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն լուծի խնդիրը, և միայն եթե բոլոր հիմնական հարցերում տուրք վճարվի և բոլոր կարմիր գծերը հատվեն, ԱՄՆ-ն այլևս կապ չի ունենա երկրի հետ, ինչպես դա արեց Փահլավիի ժամանակ։ 

Նա ընդգծել է. « ՀԳՀԾ-2 նշանակում է, որ Իրանը լիովին հրաժարվում է իր ներկայությունից տարածաշրջանում, իսկ ՀԳՀԾ-3 նշանակում է, որ Իրանը պարտավորվում է չարտադրել որևէ ռազմավարական զենք, ինչպիսիք են հրթիռները և անօդաչու թռչող սարքերը, որպեսզի անզենք մնա ագրեսիայի դիմաց»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն, անդրադառնալով ամերիկյան ծրագրին, որը բացահայտվել է մոտ 15 տարի առաջ այս երկրի նշանավոր դեմքերից մեկի կողմից ասել է.«Նրանց ծրագիրն էր տապալել վեց երկրներ՝ Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Լիբիան, Սուդանը և Սոմալին, որպեսզի Իրանի ռազմավարական խորությունը տարածաշրջանում ի վերջո թուլանա, իսկ երկիրը թուլացնելով՝  հենց իրենց ձեռքով տապալվի Իրանի Իսլամական Հանրապետությունը»:

Այաթոլլահ Խամենեին նշել է. «Բայց Իսլամական հեղափոխության մտածողությունը գործեց երեք երկրներում՝ Իրաքում, Սիրիայում և Լիբանանում, և կատարվեց մեծ և կարևոր գործ, որն ԱՄՆ-ի պարտությունն էր այս երեք երկրներում։

Անդրադառնալով Լիբանանում Հեզբոլլահին ու Ամալին ոչնչացնելու ԱՄՆ-ի պլանի ձախողմանը, նա ընդգծեց.«Տարածաշրջանում այս ծրագիրն ու դավադրությունը խափանվեց Իսլամական Հանրապետության մեծ և մարտունակ ուժի կողմից, և Հաջ Ղասեմ Սոլեյմանին այս մեծ ուժի մարմնացումն ու դրոշակակիրն էր»:

Այսպիսով, հիմա պարզ է դառնում, թե ինչու է Հաջ Ղասիմ անունը այդքան տարածված Իրանի ժողովրդի համար և այդքան անհանգստացնում թշնամիներին։

Add Comments