Արտասահմանյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակին

Armenian Radio 0 views
Կատարի ֆուտբոլի առաջնության հերթական խաղում Ուելսի հավաքականի նկատմամբ տարած Իրանի հավաքականի հաղթանակը լայն արձագանք է գտել արտասահմանյան լրատվամիջոցներում:

Առաջնության իր մեկնարկային խաղում Անգլիայի հավաքականին 6:2 հաշվով պարտված Իրանի հավաքականն ուրբաթ օրը Ահմեդ Բեն Ալի մարզադաշտում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ուելսի ընտրանու նկատմամբ: Խաղի մրցավարն էր Մարիո Ալբերտո Էսկոբարը:
Իրանցիներից գոլի հեղինակ են դարձել Ռոզբե Չեշմին (98) և Ռամին Ռեզայանը (100):
Սիրիական  SANA գործակալությունը գրել է. «Երկրորդ խմբի երկրորդ խաղում Ուելսի դեմ տեխնիկական բարձր խաղի ցուցադրությամբ, Իրանի ազգային հավաքականին հաջողվեց   երեք արժեքավոր միավոր վաստակել»: 
Ֆրանսիական BFM հեռուստաալիքը հաղորդում է. «Իրանը ստացավ   լավ խաղի պարգևը և հաղթեց խաղի վերջին րոպեներին»:
Կատարի «Ալ Արաբի» լրատվական կայքը հաղորդում է. «Իրանը արժանի հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ, վառ պահելով առաջխաղացման հույսերը»:
Ռուսական Sputnik լրատվական գործակալությունը գրել  է. «Այս հաղթանակով Իրանը երեք միավորով ժամանակավորապես հավասարվեց  Անգլիայի հետ, իսկ Ուելսը մեկ միավորով հայտնվեց չորրորդ տեղում»։
Russia Today-ը  հեռարձակել է խաղի լուսանկարները և գրել, որ Իրանի հավաքականն առավելագույնս օգտագործել է ընձեռված հնարավորությունը և երկու գնդակով հաղթել մրցակցին։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել  է. «Ուրբաթ օր, Կատարում ընթացող Աշխարհի 2022 թվականի առաջնության երկրորդ խմբի խաղերի շրջանակում, Իրանի ահվաքականը, խաղի վերջին րոպեներին, արժեքավոր հաղթանակ տարավ Ուելսի հավաքականի դեմ»:
Al-Mayadeen-ը  գրել է. «Իրանի խաղը հերոսական էր և Ուելսի հավաքականը պարտվեց»:

Add Comments