Ղալիբաֆը բարձր է գնահատել Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներին՝ Ուելսի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ

Armenian Radio 1 views
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների հետ տեսազրույցում, բարձր է գնահատել Ուելսի դեմ խաղում նրանց և տեխնիկական անձնակազմի ջանքերը, նշելով. «Խաղի 100 րոպեների ընթացքում Իրանի հավաքականի գործողություններն ուրախություն պարգևեցին բոլորին, և ես շնորհակալ եմ բոլորիդ»:

Ուելսի ընտրանու հետ հանդիպմանն Իրանի հավաքականը գեղեցիկ խաղ ցուցադրեց և երկու դիտարժան գոլով կարողացավ հաղթել։Դիմելով Իրանի ազգային հավաքականին՝ Ղալիբաֆը հավելել է. «Հուսով եմ, որ հաջորդ խաղում նույնպես լավ հանդես կգաք և ուրախություն կպարգևեք մարդկանց և մենք առաջին անգամ դուրս կգանք աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ»։Տեսակապի միջոցով կայացած հանդիպմանը ներկա են եղել Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Քարիմ Անսարի Ֆարդը, Սարդար Ազմունը, Էհսան Հաջ Սաֆին, Ալիռեզա Ջահանբախշը, Մեհդի Թարեմին և Ալիռեզա Բիրանվանդը: Հանդիպման ժամանակ Թարեմին զրուցել է Ղալիբաֆի հետ:

Add Comments