Իրանի Գերագույն դատարանի նախագահն այցելել է Մոսկվա

Armenian Radio 2 views
Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահն այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Գերագույն դատարանի նախագահ Հոջաթ-ուլ-Իսլամ Վալ-Մուսլիմին Սեյեդ Ահմադ Մորթազավի-Մողադամը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Գերագույն դատարանի ստեղծման 100-ամյակի արարողությանը: Երկուշաբթի երեկոյան,  Իրանի Գերագույն դատարանի նախագահը հանդիպել է է Ռուսաստանի դատական ​​իշխանության պաշտոնատարների հետ:

Իրանի Գերագույն դատարանի նախագահին Մոսկվայում դիմավորել են Ռուսաստանում Իրանի դեսպան՝ Քազեմ Ջալալին և ՌԴ Գերագույն դատարանի նախագահի տեղակալը:

Ռուսաստանի Գերագույն դատարանի ստեղծման 100-ամյակի արարողությանը Իրանից բացի ներկա են Տաջիկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն դատարանների նախագահները և դատական ​​պաշտոնյաները։

Add Comments