Իրանի նախագահն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը

Armenian Radio 5 views
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.«Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը, ահաբեկչական կազմակերպությունների և տարածաշրջանին սպառնացող ցանկացած անապահովության դեմ պայքարը, երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից են»:

ԻԻՀ նախագահը հավելել է.«Օտարերկրացիների ներկայությունն ավելացնում է տարածաշրջանի խնդիրներն ու այդ ուժերի դուրս բերումը տարածաշրջանից կարող է մեծապես նպաստել տարածաշրջանի անվտանգությանը»։

Նշելով,որ Իրանի և Իրաքի հարաբերությունները սովորական հարաբերություններ չեն,  Ռայիսին հստակեցրել է,-«Իրանի ու Իրաքի հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների համոզմունքների վրա»։

Ռայիսին ավելի վաղ Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունելու և աջակցելու է Իրաքի  միասնական ժողովրդին և հզոր կառավարությանը:

Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանին Ռայիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծելով  ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարում տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը, ասել է.«Իրաքի կառավարության քաղաքականությունն այն է, որ այս երկիրը չպետք է լինի տարածաշրջանի երկրներին վնասելու ելակետ»։

Ալ-Սուդանին ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը թույլ չի տա, որ այդ երկրի տարածքն օգտագործվի որեւէ կողմին վնաս հասցնելու համար։

Add Comments