Իտալացիները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով կենսապայմանների վատթարացման դեմ

Armenian Radio 1 views
Իտալացիները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով թանկացումների դեմ:

Ուրբաթ օրն Իտալիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, արհմիությունների աջակցությամբ,  դուրս չեն եկել աշխատանքի, բողոքելով բյուջեի օրինագծի, երկնիշ գնաճի, աշխատանքի ապահովության բացակայության, ցածր աշխատավարձերի և առողջապահության ոլորտի խնդիրների դեմ։
Գործադուլը կաթվածահար է արել երկրի տնտեսության խոշոր հատվածը, և խնդիրներ առաջացրել քաղաքային և երկաթուղային տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար:
Գործադուլին զուգահեռ, երկրի տարբեր քաղաքներում անկացվել են բողոքի ցոյցեր:
Հակախռովարար ոստիկանությունը տեղակայվել է Հռոմում, հատկապես կարևոր կառավարական կառույցների, այդ թվում՝ Տնտեսական զարգացման և Էկոնոմիկայի նախարարությունների շենքերի դիմաց՝ կանխելու հնարավոր անկարգությունները: 
Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում նույնպես նմանատիպ իրավիճակ է:

Add Comments