Բողոքի ցույցեր Իտալիայում՝ ընդեմ գնաճի և ուկրաինական պատերազմի

Armenian Radio 0 views
Իտալիայում գնաճի ճգնաժամի սրումը փողոց է դուրս բերել ժողովրդին։

Ըստ Iran Press News լրատվական գործակալության, իտալական հասարակության տարբեր խավերից հազարավոր մարդիկ շաբաթ երեկոյան բողոքի ցույց են անցկացրել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի կենտրոնական փողոցներում՝ բողոքելով կյանքի թանկության, հատկապես Էլեկտրաէներգիայի և գազի գների աճի դեմ:

Ներկայում Իտալիայում գնաճի մակարդակը հասել է 12 տոկոսի, ինչն աննախադեպ է այս երկրում վերջին 40 տարվա ընթացքում։ Իտալացի ցուցարարները նաև վանկարկել են հակակառավարական կարգախոսներ և պահանջել դադարեցնել զենքի փոխանցումը Ուկրաինա։

Այս իրավիճակը տիրում է գրեթե բոլոր եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, և այդ երկրների բնակիչները փողոցում հայտնվելով բողոքում են տնտեսական վատ վիճակի և էներգիայի թանկության դեմ։

Ուկրաինայի պատերազմը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եվրոպական երկրներում ճգնաժամային իրավիճակի պատճառներն են, և եվրոպական տարբեր երկրների ժողովուրդները ցանկանում են, որ պատերազմն ավարտվի Ուկրաինայում, այլ ոչ թե զենք ուղարկվի այդ երկիր։

Add Comments