Իրանի խորհրդարանի նախագահ. Մարդիկ իշխանություն են արտադրում

Armenian Radio 0 views
Իսլամական հանրապետության հիմնադրի դամբարանում Այգաբացի տասնօրյակի մեկնարկի կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Թշմանու դեմ Իրանի հզորությունն այսօր հիմնված է ոչ թե զենքի և հզոր հրթիռների, այլ ժողովրդի վրա, որն ուժ է արտադրում»:

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Իսլամական հեղափոխությունն առանց ժողովրդի ներկայության իմաստ չունի: Ժողովուրդն է այս հեղափոխության հիմքը»։
Նշելով, որ իմամ Խոմեյնու հատկանիշներից  մեկը նրա ժողովրդական լինելն էր, Ղալիբաֆը հավելել է. «Իսլամական հեղափոխությունն Իրանի յուրաքանչյուր քաղաքացու սրտում է, և այսօր ժողովուրդը պաշտոնյաներից պահանջում է  հեղափոխության բոլոր նպատակները  հավասարակշռված առաջ տանել»: 
Ղալիբաֆն ասել է, որ իմամ Խոմեյնու դպրոցի հիմքերը բանականությունն են, հոգևորությունն ու արդարությունը, հավելելով. «1979 թվականի հեղափոխության ժամանակ իմամի և ժողովրդի հաղթանակի պատճառն աստվածային ավանդույթների վրա հույս դնելն էր»։
Նշելով, որ Իմամ Խոմեյնին կարողացել է իսլամական բոլոր հասարակություններում խթանել պայքարի և միասնության ոգին, Ղալիբաֆը հավելել է, որ, անկասկած, մուսուլմանների այսօրվա հպարտությունը  և իսլամի վերածնունդը  հնարավոր են եղել իմամ Խոմեյնու և նահատակների շնորհիվ:

Add Comments