Իրանում մեկնարկել է իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակը

Armenian Radio 3 views
Փետրվարի մեկին Իրանում մեկնարկել է Այգաբացի տասնօրյակը:  

44 տարի առաջ այս օրը՝ (1979թ. փետրվարի 1), ԻԻՀ  հիմնադիր Իմամ Խոմեյնին, տասնհինգ տարվա աքսորից և հայրենիքից հեռու մնալուց հետո, վերադարձավ հայրենիք, որտեղ նրան  դիմավորեց Իրանի ժողովուրդը:   
Իմամ Խոմեյնու Իրան ժամանելուց 10 օր անց, Իրանում հաղթեց իսլամական հեղափոխությունը: 
Իրանի Իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը հայտարարել է այս տարվա Այգաբացի կամ Ֆաջրի տասնօրյակի կարգախոսը՝  «Կայուն Իրան, հպարտության 44 տարի»։
Հունվարի 31-ին,  Այգաբացի տասնօրյակի և իսլամական հեղափոխության տարեդարձի նախօրեին, ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այցելել է Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայր-դամբարան, որտեղ աղոթել է և Ղուրան ընթերցել: 
Այնուհետև առաջնորդն այցելել է նահատակների շիրիմներին:

Add Comments