Ամերիկացի ոստիկանները դաժանաբար 8 փամփուշտ են կրակել հաշմանդամ սեւամորթ տղամարդու վրա

Armenian Radio 2 views
Ամերիկացի ոստիկանները Լոս Անջելեսի արվարձանում կրակել և սպանել են սևամորթ տղամարդու, ով երկու ոտքն անդամահատված էր և փորձում էր փախչել ոստիկաններից։ Արդարացնելով այս դաժան արարքը՝ ԱՄՆ-ի ոստիկանությունը պնդում է, որ սպաները 8 փամփուշտ են արձակել նրա վրա, քանի որ վախենում էին, որ այդ անձը կարող է դանակը նետել իրենց վրա։

Այս միջադեպը, որը տեղի է ունեցել ոստիկանության կողմից մեկ այլ սևամորթ տղամարդու դաժան սպանությունից մի քանի շաբաթ անց, նոր աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ում՝ կապված այդ երկրի իրավապահ մարմինների կառուցվածքում արմատավորված ռասիզմի հետ:

Add Comments